Մենք առաքում ենք ամեն օր` ժամը 09:00-24:00 – ն:

Երևան քաղաքում առաքումը անվճար է, մարզերում կատարվում է ըստ գնացուցակի:

Ուշադրություն․ որոշ կոմպոզիցիաներ և նվերներ պետք է պատվիրել մի քանի օր շուտ։

Առաքման ուշացումը պայմանավորված ժամից հնարավոր է միայն անկանխատեսելի դեպքերում/խցանում, վթար և այլն/։ Այդ դեպքում գնորդը/ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին։

Եթե Ձեր պահանջով առաքումը կատարվել է առանց նախապես զանգահարելու, հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքիչն իրավասու է հանձնել նվերը երրորդ անձին (հարևանին, աշխատակցին, դռնապանին, ադմինիստրատորին և այլն) այն հասցեատիրոջը փոխանցելու համար:

CocoFiori.shop–ը պատասխանատվություն չի կրում այն պատվերների համար, որոնք հնարավոր չի եղել իրականացնել հասցեի անճշտության կամ ստացողի՝ հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով։

Տոնական օրերին (Փետրվարի 14, մարտի 8, ապրիլի 7, սեպտեմբերի 1 և այլն) առաքումն իրականացնելու համար պատվերը պետք է ձևակերպել առնվազն մեկ օր շուտ։

Հարգելի հաճախորդներ, առաքումը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար խնդրում ենք ուշադիր լրացնել բոլոր դաշտերը, հարցերի դեպքում գրել օնլայն խորհրդատուին կամ զանգահարել։